ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Խաղողից գինի քամողի...

Խաղողից գինի քամողի...
23.09.2016 | 09:21

Խաղողագործներին տանջող հարցը վարչապետին էլ է պատել. կառավարության երեկվա նիստում նա գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց ուսումնասիրել խնդիրը և գործնական լուծում առաջարկել: Խաղողագործներն այս հանձնարարականը հուսադրող են համարում. «Խնդիրը մեկանգամյա լուծումով չի վերանա, ամեն տարի և՛ մթերումների գործընթացի, և՛ գումարները ստանալու հարցում լուրջ խնդիրներ ենք ունենում վերամշակողների հետ, դրանք անլուծելի են դարձել: Վարչապետը խոսեց հայեցակարգային փոփոխություններից, ինչը, կարծում ենք, ճիշտ է, քանի որ այդ դեպքում խնդիրը ոչ թե մեկանգամյա լուծում կստանա, այլ երկարատև կլինի»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեցին որոշ խաղողագործներ:

Ի դեպ, թե՛ մթերումների, թե՛ գումարները ժամանակին խաղողագործներին չվճարելու խնդրի հիմնական պատճառը, ըստ վարչապետի, վերամշակող գործարաններում բավականին ժանգոտած կառավարման համակարգն է:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3369

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ